Հայաստանը պարտադիր պետք է ամեն տարի պետք է մասնակցի միջազգային տնտեսական այս համաժողովին. Ծառուկյան
Քաղաքական
12:55 21/06/2025
Հայաստան

Հայաստանը պարտադիր պետք է ամեն տարի պետք է մասնակցի միջազգային տնտեսական այս համաժողովին. Ծառուկյան

Հայաստանի համար չափազանց կարևոր է բարձրացնել իր մասնակցության աստիճանն այնպիսի միջոցառումներին, ինչպիսին է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը։ Այդ մասին ասել է գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը Sputnik–ի հետ զրույցում` խոսելով միջազգային տնտեսական ֆորումի, ինչպես նաև այն մասին, թե ինչու պետք է Հայաստանը հրաժարվի եվրոպական ուղեգծից և մնա ԵԱՏՄ–ում:

«Հայաստանը պարտադիր պետք է ամեն տարի պետք է մասնակցի միջազգային տնտեսական այս համաժողովին. մասնակից ներդրողների ու գործարարների հսկայական թիվը ցույց է տալիս, որ ամենատարբեր ոլորտներում հնարավորությունները շատ են։ Համոզված եմ` նման խոշոր համաժողովներին մասնակցությունը Հայաստանին շատ ու շատ բան կտա»,– նշել է գործարարը։

Նրա խոսքով՝ դա նաև կարող է նպաստել Ռուսաստանի հետ Հայաստանի եղբայրական հարաբերությունների վերականգնմանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանը պարտադիր պետք է ամեն տարի պետք է մասնակցի միջազգային տնտեսական այս համաժողովին. Ծառուկյան