Փաշինյանի öz-ը
Քաղաքական
14:35 22/06/2025

Փաշինյանի öz-ը

Փաշինյան Նիկոլի երանավետ, երջանիկ, խաղաղված ու հեզ դեմքը տեսա՞ք վերջապես։ Դրա համար ընդամենը Թուրքիա էր պետք գնալ, կանգնել ասկյարների շարքի առաջ ու, ով գիտե, մանր հոգու թուրք սուլթանն արթացնել այդ պահին. Էրդողանի հանդիպումից առաջ 3 լիրայանոց ոգևորիչ «փաշինյան, փաշինյան» թուրքական դրոշներով մի խմբի գոչյուներից իր ողջ քաղաքական ճամփան gökyüzü հասցնել մտովի, կանգնել Էրդողանի կողքը, բռնել ձեռքը, փորձել որսալ ՆՐԱ հայացքը՝ իրեն էլ ավելի հավասար զգալ ցեղասպան երկրի ղեկավարի հետ… Երկու ուրացյալ։

Պետք էր մտնել մզկիթ, գլխաբաց ու ոտաբոբիկ, պայծառացած քայլել մոլլայի հետևից, նրա ձեռքը սեղմել ու նոր՝ կործանիչ լիցքեր ստացած վերադառնալ (ափսոս) Հայաստան, իրեն լիովին մաքրված զգալով հայկականությունից, իր kirli բերանը բացել համահայկական Կաթողիկե սուրբ Էջմիածնի տոնին,  նորից իր հակահայ öz-ը ի ցույց դնել՝ առանց ամոթի։ Հետո էլ մոմի հարկի մասին գրել, իբր եկեղեցուց հարկը անվանական է ստանում։

Ու ինչ, Նիկոլը չի կարողանում հայկական պետություն ղեկավարել, որովհետև, ըստ իր գրածի՝ հատուկ մոմի հարկ չի մտնում բյուջե՞։

Ի դեպ՝ ճիշտ կլինի մեր վառած մոմերից հարկ չլինի, այդ էր մնում, որ ամեն ինչ խժռած, հազարավոր երեխաներ կերած, ճիվաղի պարահանդես կազմած Նիկոլը մեր հույսերի կրակից էլ տաքանա։

Անահիտ Ոսկանյան

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանի öz-ը