Երևանում փոփոխությունների հետևանքով որոշ հատվածներում երթևեկությունը դարձել է ավելի հագեցած. Քաղաքապետարան
Օրվա թեմա
10:19 23/06/2025
Հայաստան

Երևանում փոփոխությունների հետևանքով որոշ հատվածներում երթևեկությունը դարձել է ավելի հագեցած. Քաղաքապետարան

Երևանում հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հաղորդմամբ, դրանց նպատակը հասարակական տրանսպորտին առաջնահերթություն տալն է՝ այն դարձնելով ավելի արդյունավետ և ժամանակին հասանելի։

«Փոփոխությունների արդյունքում որոշ հատվածներում երթևեկությունը դարձել է ավելի հագեցած, ինչը բնական է նման ընդգրկուն գործընթացների դեպքում։

Ներկայում քաղաքապետարանը իրականացնում է մշտադիտարկում լրացուցիչ կարգավորումներով իրավիճակը մեղմելու և երթևեկությունն ավելի հավասարակշռված կազմակերպելու համար»,- գրել է նա։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանում փոփոխությունների հետևանքով որոշ հատվածներում երթևեկությունը դարձել է ավելի հագեցած. Քաղաքապետարան