Սա Իրանի դեմ բացարձակապես չհրահրված ագրեսիա է․ Պուտին
Քաղաքական
19:25 23/06/2025
Տարածաշրջան

Սա Իրանի դեմ բացարձակապես չհրահրված ագրեսիա է․ Պուտին

 Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ շատ լավ հանդիպում է ունեցել, և մանրամասն քննարկել են վերջին զարգացումները։

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, Արաղչին հայտարարել է, որ Ռուսաստանը մտահոգված է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին ուղղված հարվածներով․ «Երկու կողմերն էլ կարծում են, որ այս գործողությունները սպառնալիք են ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար, ինչպես նաև կասկածի տակ են դնում միջուկային զենքի չտարածման ռեժիմը»։

Վլադիմիր Պուտինն էլ նշել է, որ «սա Իրանի դեմ բացարձակապես չհրահրված ագրեսիա է, այն որևէ հիմք կամ արդարացում չունի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սա Իրանի դեմ բացարձակապես չհրահրված ագրեսիա է․ Պուտին