Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Անորակ աշխատանքի համար Երևանի քաղաքապետարանը վճարել է 367 միլիոն դրամ. Արթուր Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել և գրել.
«Հաղթանակի 40-ամյակի այգու այս «բարեկարգման» աշխատանքների ընդհանուր արժեքը, ըստ պայմանագրի, կազմում է 339 միլիոն դրամ։ Սակայն Երևանի քաղաքապետարանը այս անորակ աշխատանքները իրականացրած «Երվադա» ընկերությանը վճարել է 367 միլիոն դրամ, այսինքն՝ նախատեսված գումարից 28 միլիոն դրամով ավելի։
Այս «բարեկարգման» աշխատանքների մասին ես դեռ 2023 թվականին եմ հանրայնացրել, որ դրանք կատարվում են անորակ։
Եվ ահա՝ երկու տարի անց իմ խոսքերը հաստատվեցին, որ ես ճիշտ էի՝ որ աշխատանքները իրականացրել են անորակ։
2023 թվականի անորակ «բարեկարգման» աշխատանքների վերաբերյալ իմ հրապարակած տեսանյութը կարող եք դիտել այս հղումով՝
https://www.facebook.com/Art.Chakhoyan/videos/975166883704057/