«Հրապարակ». Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին Աննա Հակոբյանին դատի է տվել. Ի՞նչ է պահանջում
Օրվա մամուլ
08:21 24/06/2025
Հայաստան

«Հրապարակ». Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին Աննա Հակոբյանին դատի է տվել. Ի՞նչ է պահանջում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին դատի է տվել Նիկոլ Փաշինյանի կնոջը` Աննա Հակոբյանին։ Պահանջում է, որ նա հերքի իր տարածած զրպարտչական, կեղծ տեղեկությունները, ներողություն խնդրի և վճարի 2 մլն դրամ։

Մեզ հետ զրույցում Մուրազին ասաց. «Այո, հաստատում եմ Ձեր տեղեկությունները։ Դատական հայց եմ ներկայացրել Աննա Հակոբյանի դեմ։ Սա անձնական հարց չէ ինձ համար։ Նա տասնյակ մարդկանց մասին կեղծիքներ է տարածել, զրպարտել է հոգևորականներին, կեղտոտագույն գրառում է արել նաև իմ մասին։ Ես դատական հայց եմ ներկայացնում իր դեմ և ստիպելու եմ Փաշինյանի ընտանիքի անդամին` պատասխան տալ իր հակահասարակական վարքի համար։ Ասեմ նաև` անակնկալ ունեմ։ Ա․ Հակոբյանից բռնագանձվող գումարն անձնական նպատակներին չեմ ծառայեցնելու, կօգտագործենք շատ կարևոր գործի համար, որի մասին կասեմ մոտ օրերս»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին Աննա Հակոբյանին դատի է տվել. Ի՞նչ է պահանջում