Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«ԶՊՄԿ» ՓԲԸ-ին պատկանող պոչամբարի խողովակի վթարի հետևանքով արտադրության թափոնները լցվել են Ողջի գետը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հունիսի 4-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ-ին պատկանող պոչամբարի խողովակի վթարի հետևանքով, արտադրության թափոնները լցվել են Ողջի գետը, որտեղից էլ գետի հարակից տարածքում Սյունիքի մարզի բնակիչ 64-ամյա Սպարտակ Հ․-ին պատկանող «Մանիսա» ՍՊԸ-ի ավազի հանքավայր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներին Սպարտակ Հ․-ն հայտնել է, որ այդ ամենի պատճառով արդյունահանվող ավազը դարձել է ոչ պիտանի՝ ինչի հետևանքով իրեն պատճառվել է մոտ 163 մլն դրամի վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։