Լան Շունչժենգ. Իրան-Իսրայել հակամարտությունը բացահայտում է անօդաչու թռչող սարքերի գաղտնի տեղակայման խնդիրը
Քաղաքական
20:07 24/06/2025
Աշխարհ

Լան Շունչժենգ. Իրան-Իսրայել հակամարտությունը բացահայտում է անօդաչու թռչող սարքերի գաղտնի տեղակայման խնդիրը

Իրանա-իսրայելական վերջին ռազմական հակամարտության հիմնական դասերից մեկը թշնամու կարևոր թիրախների մոտ անօդաչու թռչող սարքերի գաղտնի տեղակայման խնդիրն էր, ՌԻԱ Նովոստիին ասել է չինացի ռազմական փորձագետ Լան Շունչժենգը։

Իսրայելի հետ հակամարտության սկսվելուց հետո Իրանում հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքերի հավաքման ստորգետնյա արհեստանոցներ, ինչպես նաև հաղորդագրություններ են եղել անօդաչու թռչող սարքերով բեռնված մեքենաների կալանավորման մասին։ Այդ անօդաչու թռչող սարքերը երկրում օգտագործվել են հետախուզության և դիվերսիայի համար։

«Սա այս մեթոդը կիրառելու առաջին դեպքը չէ, Ուկրաինան այն արդեն կիրառել է Ռուսաստանի դեմ։ Գաղտնի խողովակներով թշնամու գծերի ետևում սարքավորումներ և անձնակազմ ուղարկելը և դրանք կարևոր օբյեկտների մոտ տեղակայելը ցույց է տալիս, որ երկիրը լրջորեն ներթափանցված է։ Դա նման է նրան, որ ինչ-որ մեկը ատրճանակ է ուղղում ձեր գլխին, և դուք անզոր եք դիմադրելու», - ասաց Լան Շունչժենգը։

Երկրորդ դասը, նշում է փորձագետը, ազգային անվտանգության հարցի կարևորության գիտակցումն է։
«Օրինակ, նույնիսկ եթե մաքսային ծառայողները կաշառվում են, հայտնաբերումը հնարավոր է տարբեր փուլերում, ինչպիսիք են տեղափոխումը, տեղադրումը և տեղակայումը», - հավելեց նա։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լան Շունչժենգ. Իրան-Իսրայել հակամարտությունը բացահայտում է անօդաչու թռչող սարքերի գաղտնի տեղակայման խնդիրը