Աննա Հակոբյանը Հ-1-ի եթերում պատմել է Սամվել Մայրապետյանին օտարված երկու պատմամշակույթային շենքերի մասին
Իրավունք
21:20 24/06/2025
Հայաստան

Աննա Հակոբյանը Հ-1-ի եթերում պատմել է Սամվել Մայրապետյանին օտարված երկու պատմամշակույթային շենքերի մասին

Ինչպե՞ս են Աբովյան 8 և Աբովյան 10 հասցեներում գտնվող  պատմամշակութային շենքերն օտարվել Սամվել Մայրապետյանին։ Այդ մասին Հանրային Հեռուստաընկերության «Լուրերի» եթերում պատմել է Հակակոռուպցիոն կոմիտեի դատախազ Աննա Հակոբյանը։

Ըստ դատախազի, Պետգույքի կառավարման կոմիտեի նախկին պետ Կարինե Կիրակոսյանն է գործարար Սամվել Մայրապետյանին օգնել սեփականաշնորհել հուշարձան կառույցները: Մայրապետյանը թեև պարտավորվել է այդ գույքերի վերակառուցման համար ներդրումներ անել, սակայն պայմանավորվածությունը չի կատարել: Եվ չնայած դրան՝ Մայրապետյանի նկատմամբ ո՛չ տույժ է սահմանվել, ոչ էլ գույքի բռնագանձման պահանջ ներկայացվել:

Ռեպորտաժում ասվում է, որ Կարինե Կիրակոսյանի փաստաբանը հայտնում է, որ իր պաշտպանյալը իրեն վերագրվող մեղադրանքը չի ընդունել, իսկ պատասխանները կտան դատարանում։

Դատախազը հայտնեց, որ պետությունը միջնորդել է 370 մլն դրամ արժողությամբ այդ գույքերը վերադարձնել պետությանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աննա Հակոբյանը Հ-1-ի եթերում պատմել է Սամվել Մայրապետյանին օտարված երկու պատմամշակույթային շենքերի մասին