Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանի
Մշակույթ
17:51 24/06/2025
Հայաստան

Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանի

Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում մասնակցել է Music Edict եկեղեցական երաժշտության միջազգային փառատոնին։ Փառատոնի շրջանակում երգչախումբը հանդես է եկել երկու համերգով՝ Սերբիայի Նիշ քաղաքի Սուրբ երրորդության Մայր տաճարում և Բելգրադի Սուրբ Սավվայի տաճարում։ Համերգների ընթացքում հնչել են Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների խմբերգեր։

Փառատոնի ավարտին ԵՊԿԵ-ն արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանի և շնորհակալագրի:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Music Edict փառատոնն անցկացվում է 2009 թվականից՝ երկու տարին մեկ անգամ, որի ընթացքում մասնակիցները կատարում են իրենց երկրների հոգևոր երաժշտությունը՝ մայրենի լեզվով։

Փառատոնը կազմակերպվում է Նիշ քաղաքում՝ Կոստանդին Մեծի ծննդավայրում՝ ընդգծելու դրա նշանակությունը՝ որպես քրիստոնեական աշխարհի կարևոր կենտրոններից մեկը և ստեղծելու պատմական կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանի