Մենք չունենք կուսակրոնության ուխտ. Ավագանու ՔՊ-ական անդամը՝ իր կուսակիցների՝ միմյանց հնարավոր «դոմփելու» մասին հարցին ի պատասխան
Քաղաքական
15:42 24/06/2025
Հայաստան

Մենք չունենք կուսակրոնության ուխտ. Ավագանու ՔՊ-ական անդամը՝ իր կուսակիցների՝ միմյանց հնարավոր «դոմփելու» մասին հարցին ի պատասխան

«Բառամթերքն այն է բնութագրում, ինչպես իրենց պահում են այսօրվա եկեղացականները, ցավոք սրտի»,- ճեպազրույցում հայտարարեց Երևանի ավագանու ՔՊ-ական անդամ Միքայել Խաչատրյանը՝ անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի գրառումներին։

Նա հայտարարեց, թե պետք է հարցի ընդհանուր բովանդակությանը նայել։

Ըստ Խաչատրյանի՝  Փաշինյանը մի հարց է ուղղել Հայոց կաթողիկոսին՝ թե նա  կուսակրոնության ուխտը խախտե՞լ է, թե՞ ոչ։

«Այս պարզ հարցին կան տարբեր բարդ պատասխաններ, տարբեր եկեղեցականներ փորձում են քաղաքական նկրտումներով պատասխանել և չես հասկանում իրենք քաղաքական գործիչ են թե եկեղեցականներ»,-ասաց ՔՊ-ական ավագանու անդամը։

Հարցին, թե որքանո՞վ է երկրի ղեկավարին հարիր, գրել «արա», «դոմփել քեռակնոջը», «պոռնկաբարո, սրբազան»։

 «Խնդիրն այն է, որ ցավոք սրտի, մեր որոշ եկեղեցականներ ունեն այնպիսի վարքագիծ, որն ուղղակի այլ կերպ բնութագրել հնարավոր չէ»,-հայտարարեց Խաչատրյանը։

Հարցին թե ՔՊ-ական ավագանու անդամը ինչպե՞ս կընդունի, եթե ՔՊ-ի հետևոդներից մեկը հարց բարձրացնի, թե այս կամ այն գործադիրի անդամը,նախարարը կամ պատգամավորը ում հետ է քնում, ում է «դոմփում», Միքայել Խաչատրյանը ասաց. « Նախ ձեր բառամթերքը շատ վատն է։ Ես կխնդրեմ ու կպահանջեմ, որ ձեր որակումներում լինեք շատ զգույշ...Մենք չունենք կուսակրոնության ուխտ... Այս հարցն է, որ պետք է մենք հստակ գնահատականներ տանք, և հայ ժողովուրդը պետք է իրականում հասկանա, թե ինչ է կատարվում Եկեղեցում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք չունենք կուսակրոնության ուխտ. Ավագանու ՔՊ-ական անդամը՝ իր կուսակիցների՝ միմյանց հնարավոր «դոմփելու» մասին հարցին ի պատասխան