Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱԱԾ-ն հենց այս պահին խուզարկում է Վահե Հակոբյանի ու Էլիզաբեթ Պետրոսյանի տունը. ահազանգ
«ԱԱԾ-ն հենց այս պահին խուզարկում է Վահե Հակոբյանի ու Էլիզաբեթ Պետրոսյանի տունը: Առգրավվել են հեռախոսները»։ Այս մասին հայտնում է Վահե Հակոբյանի թիմակից, Para TV-ի պրոդյուսեր Անժելա Նալբանդյանը։
Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանը Սյունիքի նախկին մարզպետն էր, նրա ղեկավարած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն ԱԺ «Հայաստան» խմբակցության մաս էր։ Ավելի ուշ նրա կուսակցությունը դուրս եկավ դաշինքի կազմից։
Նշենք, որ երեկ իշխանական կայքում «հեղաշրջման պլան»-ի հրապարակումից հետո այսօր վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալութուններ են Երևանում ու մարզերում ընդդիմադիրների բնակարաններում։ Կան նաև ձերբակալվածներ, բերման ենթարկվածներ։
Ձերբակալվել է նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայրը՝ Արա Զոհրաբյանը, Սրբազան շարժման աջակից Միհրան Մախսուդյանը, ՔԿ բերման է ենթարկվել Բագրատ Սրբազանը։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնում է տասնյակ ձերբակալվածների մասին։