Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եկեղեցու դեմ արշավի նպատակն է վնաս պատճառել մեր ազգային ինքնությանն ու ազգային դիմադրողականությանը. Արտակ Ապիտոնյան
«Եկեղեցու դեմ արշավը հիմնականում վերաբերում է ազգային արժեքներին և ազգային ինստիտուտների կայացմանը»,-«Հայ Առաքելական եկեղեցի, պետականություն և արտաքին քաղաքականություն» համաժողովի ընթացքում Panorama.am-ի հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը։
Նա նշեց, որ եկեղեցին շատ կարևոր դեր է կատարում ամբողջ ազգային ճարտարապետության մեջ թե որպես Հայաստանի հոգևոր հենք, թե նաև որպես Հայաստան-Սփյուռք կապերի շատ կարևոր դերակատար։
«Այս արշավը հենց նպատակաուղղված է այդ հենքը խարխլելուն, նպատակը մեկն է՝ երկարաժամկետ վնաս պատճառել եկեղեցուն, դրանով նաև մեր ազգային ինքնությանն ու ազգային դիմադրողականությանը»,- ասաց դիվանագետը։
Հարցին՝ եկեղեցու դեմ արշավը հենց Հայաստանի իշխանությունների նախաձեռնությո՞ւնն է, թե՞ դրսի, այլ երկրների թելադրանքով է դա արվում, Ա. Ապիտոնյանն ասաց. «Պետք է ապացույցներ ունենալ այդ պնդումի համար, սակայն, ընդհանուր առմամբ, նարատիվների համընկնում կա, Ադրբեջանի հոգևոր առաջնորդը նույն հարցերը դրեց, երկար ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի շրջանակների համար Հայ Առաքելական եկեղեցին հանդիսանում է շատ կոնկերտ թիրախ հայ ազգային ինքնության դեմ իրենց պայքարում»։
Մանրամասն՝ տեսանյութում։





