Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանն երկու ամսով կալանավորվեց
Իրավունք
23:39 25/06/2025
Հայաստան

Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանն երկու ամսով կալանավորվեց

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը երկու ամսով կալանավորվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ, բավարարել է ՔԿ ներկայացրած կալանավորման միջնորդությունը։

Փաստաբանը հայտնեց, որ դատարանը սահմանափակել է Գալստյանի տեսակցությունները՝ բացառությամբ կնոջ և երեխաների։ 

«Սպասելի էր մեզ համար դատարանի որոշումը՝ հաշվի առնելով այն հանցագործությունների բնույթը, որով մեղադրանք էր ներկայացվել, նաև մեր դատական համակագի որոշակի կաշկանդավածությունը»,- ասաց նա։

Փաստաբանը տեղեկացրեց, որ դատարանի որոշումը կբողոքարկեն։ 

Դավիթ Գալստյանը կտեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ։ 

Հիշեցնենք, որ Դ. Գալստյանը  ձերբակալվել է այսօր, ըստ ՔԿ-ի,  «ՀՀ-ում աhաբեկչшկան և իշխանությnւնը զավթելnւն ուղղված գործողություններ իրականացնելու» գործի շրջանակում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանն երկու ամսով կալանավորվեց