«Հրապարակ». Էրդողանի մերձավոր շրջապատն ուղղակի ապշած է մնացել Փաշինյանի պահվածքից
Օրվա մամուլ
08:21 25/06/2025
Հայաստան

«Հրապարակ». Էրդողանի մերձավոր շրջապատն ուղղակի ապշած է մնացել Փաշինյանի պահվածքից

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մենք փորձեցինք պարզել, թե պոլսահայ համայնքում ինչ տեղեկություններ ունեն Նիկոլ Փաշինյան-Ռեջեփ Էրդողան հանդիպման մանրամասների մասին: Թուրքիայի նախագահի ապարատի հետ սերտ առնչություններ ունեցող մեր հայրենակիցներից մեկն ուշագրավ մանրամասներ պատմեց: Ասաց, որ Էրդողանի մերձավոր շրջապատն ուղղակի ապշած է մնացել Փաշինյանի պահվածքից` ոչ մի հարցում ՀՀ վարչապետը չի փորձել հակադրվել զրուցակցին, ոչ մի հարցում հայկական շահն առաջ չի տարել, գոնե չի ասել, թե այս մի հարցը եկեք հետո քննարկենք:

Ոչ միայն ամեն ինչում անվերապահորեն համաձայնել է, այլև ավելին` ինքն է ինչ-որ բաներ առաջարկել, որոնք Էրդողանի կողմից չեն առաջարկվել: Օրինակ, ասել է` զինանշանի վրայից հանելու եմ Արարատ սարը, հպարտացել է, որ ցեղասպանության ճանաչման հարցն այլևս անցյալում է` ինքը բացահայտորեն հրաժարվել է այդ քաղաքականությունից, և հետվերադարձ այդ հարցին այլևս չկա: Ասել է, որ ռուսական ռազմաբազաները Հայաստանից հանելն ընդամենը ժամանակի հարց է: Թուրքերն ուղղակի զարմացել են այդ պահվածքից, արձանագրել են, որ իրենց ամենավառ երազներում անգամ նման բան չէին կարող տեսնել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Էրդողանի մերձավոր շրջապատն ուղղակի ապշած է մնացել Փաշինյանի պահվածքից