Իսրայելի բանակը հայտնել է, որ Գազայի հարավում յոթ իսրայելցի զինվոր է զոհվել
Քաղաքական
09:51 25/06/2025
Աշխարհ

Իսրայելի բանակը հայտնել է, որ Գազայի հարավում յոթ իսրայելցի զինվոր է զոհվել

Իսրայելի պաշտպանության ուժերի յոթ զինվոր է զոհվել Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ խմբավորման ստորաբաժանումների դեմ մարտական ​​գործողությունների ժամանակ։ Այդ մասին հայտնել է ԶՈւ մամուլի խոսնակը։

Գազայի հատվածի հարավային Խան Յունիս քաղաքում զրահափոխադրիչի պայթյունի հետևանքով զոհվել է յոթ զինվոր, ևս մեկը ծանր վիրավորվել է։ Նրանք բոլորը ծառայել են Բարաք բրիգադի 605-րդ մարտական ​​ինժեներական գումարտակում, հայտնել է ԶՈւ մամուլի խոսնակը։

«Հաշվի առնելով այս տվյալները՝ Մերձավոր Արևելքում հակամարտության նոր փուլի ընթացքում զոհված իսրայելցի զինվորների թիվն արդեն հասել է 878-ի»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, տվյալը հայտնել է Իսրայելի ԶՈւ մամուլի խոսնակը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իսրայելի բանակը հայտնել է, որ Գազայի հարավում յոթ իսրայելցի զինվոր է զոհվել