Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խուզարկություններ են իրականացվում Էջմիածնի` ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց բնակարաններում. Ահազանգ
«Այս պահին ապօրինի և ծիծաղելի պատճառներով խուզարկություններ են իրականացվում Էջմիածնի` ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց բնակարաններում, այնուհետև տեղափոխում քննչական բաժիններ»,-ահազանգում է «Էջմիածին» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը։
Նրա խոսքով, խուզարկություններ են իրականացվել «Էջմիածին» խմբակցության անդամ էդգար Թամազյանի, ինչպես նաև Արթուր Մակարյանի, Արսեն Ղազարյանի, Արմեն Ալեքսանյանի բնակարաններում։
«Ապօրինի հետապնդման ենթարկվող անձանց ցանկը ճշտվում է, կտանք լրացուցիչ տեղեկություն»,-նշել է նա։
Նշենք, որ նա երեկ հայտնել էր՝ հունիսի 25-ին, ժամը 15:00-ին, ք.Էջմիածին, Սբ. Մ.Մաշտոց 0 հասցեում գտնվող Վաղարշապատի համայնքապետարանի վարչական շենքի առաջին հարկի ավագանու նիստերի դահլիճում կայանալու է համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի արտահերթ նիստը, որ նախաձեռնվել է ավագանու մեկ երրորդի պահանջով («Էջմիածին» և «Հայրենատէր» խմբակցությունների կողմից)...
Նիստի օրակարգում լինելու է Վաղարշապատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների հարցը։ Հունիսի 12-ի` ավագանու արտահերթ նիստը տեղի չէր ունեցել քպ-ական ավագանիների չներկայանալու պատճառով։