«Հրապարակ». Հեշտ գործընթաց չէ ՀԷՑ-ի ազգայնացումը, եթե Փաշինյանը ունենար դրա բանալին, մեկ օրում դա կյանքի կկոչեր
Օրվա մամուլ
08:15 25/06/2025
Հայաստան

«Հրապարակ». Հեշտ գործընթաց չէ ՀԷՑ-ի ազգայնացումը, եթե Փաշինյանը ունենար դրա բանալին, մեկ օրում դա կյանքի կկոչեր

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը երեկ հերթական գրառումն արեց ՀԷՑ-ի մասին, թե ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»։ Մեկ շաբաթ առաջ էլ խորհրդարանում հայտարարեց, որ ՀԷՑ-ի ազգայնացման նախագիծն արդեն Ազգային ժողովում է, սակայն մինչ օրս չկա նման նախագիծ, անգամ իշխանական պատգամավորներն են այդ հարցից դիսկոմֆորտի մեջ ընկնում։ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ այնքան էլ հեշտ գործընթաց չէ ՀԷՑ-ի ազգայնացումը, և Նիկոլ Փաշինյանը եթե ունենար դրա բանալին, մեկ օրում դա կյանքի կկոչեր։ Պարզապես որոշել է չնահանջել և հոգեբանական ճնշումը չթուլացնել Կարապետյանի և ընդդիմության նկատմամբ:

Երեկ էլ Կարապետյանին «Արմավիր» ՔԿՀ-ի կարանտինից տեղափոխեցին ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ պահման պայմաններն ավելի խիստ են, արտաքին աշխարհի հետ շփում չկա։ Մեզ ասացին նաև, որ հարկայինին հրահանգ է տրված՝ տոտալ ստուգումներ իրականացնել Կարապետյանի ընտանիքին պատկանող բոլոր հիմնարկ-ձեռնարկություններում ու հնարավորինս մեծ տուգանքներ գրել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Հեշտ գործընթաց չէ ՀԷՑ-ի ազգայնացումը, եթե Փաշինյանը ունենար դրա բանալին, մեկ օրում դա կյանքի կկոչեր