Այս ընթացքում հասցրեցի ծանոթանալ գործին, նոր բան չկար, ամեն ինչ արդեն Civic.am -ում կար. Սերգեյ Հարությունյան
Իրավունք
22:22 25/06/2025
Հայաստան

Այս ընթացքում հասցրեցի ծանոթանալ գործին, նոր բան չկար, ամեն ինչ արդեն Civic.am -ում կար. Սերգեյ Հարությունյան

«Այս ընթացքում հասցրեցի ծանոթանալ գործին, նոր բան չկար, ամեն ինչ արդեն Civic.am -ում կար»,-Երևանի առաջին ատյանի ընդհանուր քրեական դատարանի դիմաց ասաց Բագրատ Սրբազանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը;

Փաստաբանը հայտնեց, որ ունի կասկածներ ձայնագրության ընդհատումների, մոնտաժի և արհեստական բանականության հետ կապված։

Հարությունյանի խոսքով, որ պետական մարմինների հետ անհավասար պայմաններում են՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, պաշտպանական կողմը բան չի կարողանում ասել, թե ինչ անորաշ և ոչ հիմնավոր փաստարկներ կան այնտեղ, իսկ իշխանությունները նախաքննության նյութեր են հրապարակում։

«Բայց մենք տեսնում են որ Civic.am-ում դեռ մի բան էլ ավե՝լ Քննչական կոմիտեն իրար հետ համատեղ տպավորություն են ստեղծում և փորձում են անաչառ դիտորդի վրա ազդեցություն գործել, որ իբր թե այդ ամենն իրականությանը համապատասխանում է, սակայն ես վստահ եմ, որ այդպես չէ»,- ասաց Սերգեյ Հարությունյանը

Նա ասաց, որ Բագրատ Սրբազանը հումորով է վերաբերվում այս ամենին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս ընթացքում հասցրեցի ծանոթանալ գործին, նոր բան չկար, ամեն ինչ արդեն Civic.am -ում կար. Սերգեյ Հարությունյան