Այս անգամ իշխանությունների համար տաղանդից անչափ զուրկ սցենարիստներ են աշխատել. Տիգրան Աբրահամյան
Քաղաքական
12:25 25/06/2025
Հայաստան

Այս անգամ իշխանությունների համար տաղանդից անչափ զուրկ սցենարիստներ են աշխատել. Տիգրան Աբրահամյան

««Այն հեղաշրջման պլանը», որ երեկ հրապարակվեց իշխանության հայտնի կայքում, ըստ էության, հետագա ձերբակալությունների անոնսն էր»,- «Թեքեյան» մշակութային կենտրոնում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա հայտարարեց, թե չէր կարող պատկերացնել, որ իշխանությունը ընդհուպ ահաբեկչության հոդված կդնեն։

«Այս անգամ Իշխանությունների համար տաղանդից անչափ զուրկ սցենարիստներ են աշխատել... Նոլոր տրամաբանական սահմաններից դուրս է  ՔԿ-ի ներկայացված ցանկով մարդկանց ահաբեկչություն վերագրելը»,-ասաց Աբրահամյանը՝ տեղեկացնելով, որ ՔԿ-ի հայտարարության մեջ որոշակի դետալացումներ էլ կան, որով փորձել են իրենց գործողությունները համոզիչ դարձնեն, բայց դրանից երևույթի էությունը չի փոխվում։

Ըստ Աբրահամյանի՝ իշխանությունը փորձում է պետական մեքենան օգտագործել, պետության փողերը վատնել և դատական իրավական համակարգի միջոցով մարդկանց ծանրաբեռնել այլ թեմաներով, որպեսզի հնարավոր չլինի այսպիսի կարևո քաղաքական փուլերում և 2026-ին ընդառաջ զբաղվել այն օրակարգային հարցերով, որ կախված է մեր երկրի գլխին։

 «Ամենազավեշտալի վիճակը իրավապահ համակարգին է, որոնք մեր երկրում  աճող հանցագործության պայմաններում զբաղված են քաղաքական գործերով և երկրի կառավարչի նախասիրությունների իրացմամբ»,-ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս անգամ իշխանությունների համար տաղանդից անչափ զուրկ սցենարիստներ են աշխատել. Տիգրան Աբրահամյան