Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Տիգրան Պետրոսյանն էլ է ներգրավված եղե՞լ ՍԱՏՄ նախորդ ղեկավարին մեղսագրվող մեքենայությունների մեջ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ վերջապես Նիկոլ Փաշինյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում հաստատեց Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը, որին ՍԱՏՄ խորհուրդը դեռևս անցած շաբաթավերջին ընտրել էր Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում, իսկ ուրբաթ օրը էկոնոմիկայի նախարարը ներկայացրել էր Փաշինյանի հաստատմանը: Որոշ տեղեկություններով, Տիգրան Պետրոսյանն էլ է ներգրավված եղել նախորդ ղեկավարին մեղսագրվող մեքենայությունների մեջ:
Հիշեցնենք, որ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանին մեղադրում են պետության միջոցները յուրացնելու մեջ: Հետևաբար, կառույցում կասկածում էին, որ նա կնշանակվի ղեկավար։ Սակայն Տիգրան Պետրոսյանն ամուր թիկունք ունի` նա ՔՊ-ի աշխատակազմի ղեկավար, պատգամավոր, ՀԺ-ի նախկին գանձապահ Արուսյակ Մանավազյանի ընկերն է, Մանավազյանն է նրան աշխատանքի տեղավորել կառավարությունում, նպաստել, որ առաջխաղացում ունենա։ Նա զբաղվում է ՔՊ-ի և Փաշինյանների ընտանիքի ֆինանսական հոսքերի կառավարմամբ և առաջադրվել է ՔՊ վարչության անդամի թեկնածու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում