Քննչական կոմիտեի հրապարակած «փաստերը» օրինական զենք ու կրակած փամփուշտներ են
Իրավունք
17:05 25/06/2025
Հայաստան

Քննչական կոմիտեի հրապարակած «փաստերը» օրինական զենք ու կրակած փամփուշտներ են

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական գործիչ Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՔԿ հրապարակած լուսանկարներից մեկին ու գրել.

«Ահաբեկչության սցենարը հաստատելու համար հրապարակում են զենքի կադրեր։ Դե ինչ է պետք պատերազմից վախեցած մեր խեղճ ժողովրդին վախեցնելու համար։ Զենքի կադրեր, շատ զենքի կադրեր։

Բայց էլի այնքան փնթի են անում, որ նկարում են նաև զենքի օրինական լիցենզիաները։ Այսինքն գնացել են որսով զբաղվող մարդու տուն, նկարել են այդ մարդու օրինական զենքը, հիմա ուզում են ապացուցել, որ այդ մարդը որոսորդական զենքով ահաբեկչություն էր ուզում իրականացնել։

Ու որ պատկերն ամբողջանա, տպավորությունը խորը լինի, կադրում հավաքում դնում են նաև փափուշտների նկարներ։ Ու ինչ։ Նկարը մեծացնում ես, տեսնում ես փափուշտները կրակված են։

Այսինքն մարդկանց մեղադրում են որսորդական զենքով ու կրակված փամփուշտներով ահաբեկչություն անելու մեջ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քննչական կոմիտեի հրապարակած «փաստերը» օրինական զենք ու կրակած փամփուշտներ են