Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս նյութի կառուցվածը գնալով փոխվեց, այնքան իրադարձություններ ու հիմարություններ եղան։
Սկզբում ուզում էի գրել, որ նորաձև դարձած ԱԲ-ը համը հանում է՝ ընթերցողը սկսել է չհավատալ ոչ ձայնագրությունների, ոչ տեսանյութերի, ոչ նույնիսկ թարգմանությունների՝ դրանց մեջ մշտապես կասկածելով, այսպես կոչված՝ արհեստական բանականությանը, և ուրեմն ոչ արժանահավատությանը։
Ուզում էի գրել, որ հասունանում է պահը օրենք ընդունելու, որ հրապարակումներում, որտեղ կա ԱԲ նույնիսկ թարգմանություն, այդ մասին պարտադիր նշվի։
Իհարկե ԱԲ-ը մի երկնքից իջած նորություն չէ՝ մինչ այս իրարանցումը և գուգլով էին մարդիկ թարգմանություններ անում, և սերիալ կա նկարահանած՝ մահացած գլխավոր հերոսի դերասանին «վերակենդանացնելով» ԱԲ-ով։ Ճիշտ է՝ դերասանի ծնողները բողոքել էին, հանդիսատեսը չսիրեց այդ հնարքը, սերիալը չարժանացավ իր նախորդների դիտողականությանը։
Ձեր համակրագիչը՝ տեղով ԱԲ է, էլի։ Պարզապես թարմացրած ծրագրավորմանը մոդայիկ անուն տալը, գովազդելը մարկետինգային նպատակ են ու ծուղակ՝ ձեզ զբաղեցնելու անիմացիներով, որ դուք կարող եք անել, խոսակցություններով, որի մի կողմը դուք եք, մյուսը՝ ոչ ոք,...։ Սա էլ կանցնի։
Մոտավորապես այսպես էի ուզում գրել մինչև այս լուրը՝ «Հայաստանում կկառուցվի 𝟱𝟬𝟬 միլիոն դոլար արժողությամբ 𝗔𝗜 գործարան,... Հայաստանը կդարձնի տարածաշրջանային տեխնոհաբ՝ արհեստական բանականության իրական ստեղծման վայր»։
Ինժեներական ու ակադեմիական քաղաքները վկա։
Ներդրումային գումարներով գործունակ դարձրած ՀԷՑ-ի «պետականացումն» էլ վրադիր։
Ի՞նչ է անելու Փաշինյանը արհեստական բանականությունը Հայաստանում իր ոչ մարդկային բանականության հետ։
Այո, գործեր է կարելու ընդդիմադիր հայացքներով մարդկանց վրա, դրանցով ձայնագրություններ, ձայներ, տեսանյութեր, հեղաշրջման պլաններ սարքելով։
Անահիտ Ոսկանյան