Որքա՞ն է Ախալքալաքի բնակչության թվաքանակը
Տարածաշրջան
17:56 26/06/2025
Տարածաշրջան

Որքա՞ն է Ախալքալաքի բնակչության թվաքանակը

2024 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ Վրաստանի բնակչության թիվը կազմել է 3 914 000 մարդ, որից 2 078 000-ը (53%) կանայք են, իսկ 1,836 հազարը (47%)՝ տղամարդիկ։ Jnews.ge-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության («Վրացստատ») կողմից անցկացված բնակչության մարդահամարի նախնական արդյունքներում։

Ստացված տվյալների համաձայն, Ախալքալաքի մունիցիպալիտետում բնակվում է 43 700 մարդ, որից 8 400-ը՝ քաղաքում, իսկ 35 300-ը՝ գյուղերում։ Նշվում է, որ 2014 թվականի տվյալների համաձայն՝ մունիցիպալիտետի բնակչությունը կազմել է 45 070 մարդ, որից 8 295-ը՝ քաղաքում, իսկ 36 775-ը՝ գյուղերում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Որքա՞ն է Ախալքալաքի բնակչության թվաքանակը