Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց վրաերթի ենթարկված երեխայի վիճակը լավ է, կյանքին վտանգ չի սպառնում
Իրավունք
13:36 26/06/2025
Հայաստան

Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց վրաերթի ենթարկված երեխայի վիճակը լավ է, կյանքին վտանգ չի սպառնում

Հունիսի 24-ին Երևանում Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց գտնվող հետիտոնի համար նախատեսված հատվածում վրաերթի ենթարկված երեխային կյանքին վտանգ չի սպառնում։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Panorama.am-ը տեղեկացավ, որ երեխան իրենց մոտ տեղափոխվել էր սրունքի կոտրվածքով։

«Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, երեխայի վիճակը լավ է, բայց դեռ բժիշկների հսկողության տակ է»,- ասացին ԲԿ-ից։  

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին վրաերթ-ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի 20-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Ֆուչիկի փողոցում՝ Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց գտնվող հետիտոնի համար նախատեսված վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող 2 հետիտոնի, ապա առաջ ընթացել և բախվել կայանված վիճակում գտնվող, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Հրաչ Ա.-ին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենային:  Shamshyan.com-ի փոխանցմամբ, վրաերթի ենթարկվածները մայր ու աղջիկ են, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Kia»-ի վարորդը, դեպքի վայրի հարևանությամբ գործող դեղատան աշխատակիցները և  Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

Երեխայի մայրիկի կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։ 
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց վրաերթի ենթարկված երեխայի վիճակը լավ է, կյանքին վտանգ չի սպառնում