Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մայր Աթոռին մոտ կանգնած մեր աղբյուրն ասում է, որ Եկեղեցու դեմ իշխանությունների այս ամոթալի արշավից հետո անգամ Գարեգին Բ կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն և շատ զգուշավոր է: Օրինակ՝ նա դեմ է եղել իրավաբանների և հոգևորականների մասնակցությամբ կլոր սեղանին, մեծ դժվարությամբ են նրան համոզել, որ դրանում ոչ մի վատ բան չկա` պետք է նման բան կազմակերպել: Դեմ է եղել նաև Սամվել Կարապետյանի կողմից հայտարարություն անելուն:
Հայտնի է, որ Կարապետյանը Վեհափառի մոտ ընդունելությունից հետո հենց Էջմիածնում էր այդ կարճ հարցազրույցը տվել նյուզ.ամ-ի թղթակցին: Նա փորձում է արմատական տրամադրված հոգևորականներին և հավատացյալներին հնարավորինս կառավարել-հանդարտեցնել, որ բանը բախումների չհասնի, և դեռ հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանի սրացումների այս փուլը շուտով անցնելու է»։
Մանրամասները թեթրի այսօրվա համարում