Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հրայր սարկավագի գործով նյութերում բացակայում է հիմնավոր կասկածը, դատարանը որոշումը կհրապարակի վաղը. փաստաբան
Դատարանը քննել է Հրայր սարկավագ Հակոբյանի խափանման միջոց կալանքի հարցը։ Որոշումը կհրապարակվի հունիսի 26-ին։ Այս մասին դատական նիստից հետո ասաց փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
«Իմ համոզմամբ, հիմնավոր կասկածը բացակայում էր, նաև հիմքերը բացակայում են։
Ըստ վարույթն իրականացնող մարմնի դիրքորոշման, իբրև թե որոշակի խոսակցություններ են եղել, որին մասնակցի է եղել ինքը, դրսևորել է անգործություն, որևէ կերպ չի խափանել։
Հույս ունեմ դատավորը կլսի իմ առարկությունները, այն հիմնավորումները, որոնք բերել եմ, կմերժի միջնորդությունը։ Ակնհայտորեն բացակայում է հիմնավոր կասկածը, նույնիսկ հիմնավոր կասկածի ներքին շեմը չի ապահովվում ներկայացված փաստական տվյալները»,- ասաց փաստաբանը։
«Սրբազան պայքար» շարժման աջակից Հրայր սարկավագ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով։