Իմաստ ունի առավել արդյունավետ գործած իրավապահներին ներկայացնենք պետական պարգևի. Փաշինյանը Սրբազան շարժման անդամներին ձերբակալողների մասին
Քաղաքական
11:20 26/06/2025
Հայաստան

Իմաստ ունի առավել արդյունավետ գործած իրավապահներին ներկայացնենք պետական պարգևի. Փաշինյանը Սրբազան շարժման անդամներին ձերբակալողների մասին

«Կարծում եմ կարևոր է արձանագրել, որ բացահայտվել է մեր պետականության, ՀՀ-ի անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն»,-Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կանխվել է այդ պլանի իրագործումը և շնորհակալություն հայտնեց իրավապահ մարմինների ներկայացուցիչենչին։

Փաշինյանն ասաց, թե Վահագն Խաչատուրյանի հետ քննարկել է և կարծում է, որ իմաստ ունի ԱԱԾ-ի, Դատախազության, Քննչական կոմիտեի, ՆԳՆ Ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայանեն պարգևատրման և պետական պարգևի։

Նա ասաց, թե սոցիալական հարթակներում քննարկումների ժամանակ մի շեշտադրում է իր ուշադրությունը գրավել։

«Օգտատերերի մի խումբ արձանագրում էր, որ Հայաստանում նոր Հոկտեմբերի 27 է կանխվել,  մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացրել, թե 1999 թվականին ՀՀ իրավապահ մարմինը կարող էր կանխել Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը»,-ասաց Փաշինյանը և նշեց, որ այն մի հարց է, որը նույնպես պետք է փորձեն վստահելի ձևով ձևակերպեն և հույս հայտնեց, որ իրավապահ համակարգն այդ հարցի ուղղությամբ ջանքեր կգործադրի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իմաստ ունի առավել արդյունավետ գործած իրավապահներին ներկայացնենք պետական պարգևի. Փաշինյանը Սրբազան շարժման անդամներին ձերբակալողների մասին