ԱՄՆ-ում ձերբակալել են սպшնության մեջ մեղադրվող 13,000 անօրինական միգրանտների միայն 6%-ին
Իրավունք
09:45 26/06/2025
Աշխարհ

ԱՄՆ-ում ձերբակալել են սպшնության մեջ մեղադրվող 13,000 անօրինական միգրանտների միայն 6%-ին

ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) ձերբակալել է սպանության համար դատապարտված հազարավոր անօրինական ներգաղթյալներից միայն 6%-ին։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է NBC-ն՝ հղում անելով գործակալության ներքին տվյալներին:

«Սեպտեմբերին ICE-ն Կոնգրեսին հայտնել է, որ սպանություն կատարած ավելի քան 13,000 ներգաղթյալներ շարունակում են մնալ ազատության մեջ: Այդ ժամանակվանից ի վեր ձերբակալվել է ընդամենը 752 մարդասպան», -ասվում է ռեպորտաժում:

Նաև նշվում է, որ ICE սպաները ձերբակալել են սեռական հանցագործությունների համար դատապարտված 15,800 ներգաղթյալներից 1693-ին, ինչը կազմում է ընդհանուր թվի միայն մոտ 11%-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 31-ը ICE-ն ձերբակալել է ընդհանուր առմամբ 185 հազար ներգաղթյալի, որոնցից 65 հազարը դատապարտվել են որևէ տեսակի հանցագործության համար՝ հիմնականում ներգաղթային օրենքների և ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար։

Ընթացիկ տարվա հունվարի 20-ին, երդմնակալության օրը, Թրամփը իր առաջին ելույթում որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ խոստացել է անհապաղ դադարեցնել անօրինական ներգաղթյալների ներթափանցումը ամերիկյան տարածք և սկսել միլիոնավոր ներգաղթյալների արտահանձնման գործընթացը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ-ում ձերբակալել են սպшնության մեջ մեղադրվող 13,000 անօրինական միգրանտների միայն 6%-ին