«Ժողովուրդ». Կառավարությունը պատրաստվում է վարժական հավաքներ իրականացնելու նոր ժամկետ ներկայացնել
Օրվա մամուլ
08:35 26/06/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Կառավարությունը պատրաստվում է վարժական հավաքներ իրականացնելու նոր ժամկետ ներկայացնել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայրենի Կառավարությունը պատրաստվում է վարժական հավաքներ իրականացնելու նոր ժամկետ ներկայացնել: Տեղեկացանք, որ այսօր Կառավարության նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կներկայացնի վարժական հավաքների ժամանակացույցը:

Ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքները կմեկնարկեն օգոստոսի 12-ին և կավարտվեն հոկտեմբերի 3-ին. Պապիկյանը կներկայացնի հավաքի ժամանակագրությունը: Ի դեպ, նշենք, որ վարժական հավաքներին ներգրավված քաղաքացիները օրացուցային 25 օր անցկացնելու են ծառայությունում»։

Մանրամասները թեթրի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Կառավարությունը պատրաստվում է վարժական հավաքներ իրականացնելու նոր ժամկետ ներկայացնել