Միքայել Աջապահյանը կանխեց խռովքը և թույլ չտվեց, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության օրերին հայը հայի կամ ռուսի արյուն թափի․ քանդակագործ
Հասարակություն
19:03 26/06/2025
Հայաստան

Միքայել Աջապահյանը կանխեց խռովքը և թույլ չտվեց, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության օրերին հայը հայի կամ ռուսի արյուն թափի․ քանդակագործ

Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը այն Սրբազանն է, որ կանխեց խռովքը և թույլ չտվեց, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության օրերին հայը հայի կամ ռուսի արյուն թափի։ Այս մասին իր էջում գրել է քանդակագործ Արթուր Գևորգյանը։

«Եվ բազմահազար , էմոցիոնալ մարդկանց իր ազդեցիկ կոչով հանդարտեցրեց, աղոթքով տուն ուղարկեց։

Մեր սրբազանն էն մարդն է, ով իր Առաջնորդության տարիներին մեծացրեց թեմի եկեղեցիներն ու այն կարգի, որ մի թեմից երկուսը ծնվեցին։

Էն մարդն է, ով անխտիր բոլորին կասի ճշմարտությունը և կապ չունի իշխանություն է՞, էսօրվա է՞ նախկին է՞, թե ապագա է։

Ով ճիշտը կասի ժողովրդին էլ ու երբեք չի խնայի, եթե պտի ճշմարտությամբ մատից փուշ հանի։

Միակն է, որ իր նախնիների մեջ 7, Կիլիկիո վեհափառ ունի ու արքայական տան իշխանի եղբայր է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միքայել Աջապահյանը կանխեց խռովքը և թույլ չտվեց, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության օրերին հայը հայի կամ ռուսի արյուն թափի․ քանդակագործ