Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը՝ նրա համաձայնության դեպքում. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ով անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի կողմից առաջադրվել է վարչապետի թեկնածու, գրում է.
«Քննարկում ունեցա Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հետ։
Ստորև ներկայացված են քննարկման արդյունքները․
Ես պատրաստ եմ հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում իմ թեկնածությունը առաջադրելուց, իսկ Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը՝ նրա համաձայնության դեպքում:
Կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր և իշխող խմբակցության պատգամավորներին միանալ այդ նախաձեռնությանը։
Առաջարկում ենք հարցը բերել խորհրդարան և Սահմանադրական գործընթացով իշխանափոխություն իրականացնել»։
Ըստ նրա, այդ դեպքում խորհրդարանական երկու ընդդիմադիր դաշինքների պատգամավորները պատճառ չեն ունենալու չմիանալու Միքայել Սրբազանի թեկնածությամբ իմպիչմենտի նախաձեռնությանը, և այդ գործընթացին միանշանակ ու վճռականորեն աջակցելու է նաև ժողովուրդը։