«Ժողովուրդ». Կառավարության շենքի բակում անսովոր լռություն էր
Օրվա մամուլ
08:28 27/06/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Կառավարության շենքի բակում անսովոր լռություն էր

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ երեկ ՀՀ Կառավարության շենքի բակում անսովոր լռություն էր տիրում. նախկինում ակտիվ և խոսուն նախարարներն ու պաշտոնյաները կարծես «չքացել» էին։ Տեղում լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն՝ նրանք խուսափում են իջնել ներքև։

Այս վարքագիծը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա կնոջ և թիմակիցների կողմից վերջին շրջանում արվող, հանրության շրջանում լուրջ դժգոհություն առաջացրած անպարկեշտ գրառումներով։ Կառավարության շատ անդամներ չեն ցանկանում ներկայանալ հանրային հարթակներում կամ պատասխանել լրագրողների հարցերին։ Նրանք իրենց մտերիմների շրջանում խոստովանում են՝ «այս ընթացքում պետք չէ երևալ, քանի որ պատասխաններ պարզապես չունենք լրագրողների բազմապիսի հարցերին»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Կառավարության շենքի բակում անսովոր լռություն էր