«Հրապարակ». Բոլոր կալանավորվածների վրա նաև լրացուցիչ սահմանափակումներ են դրվել` արգելվել են տեսակցությունները
Օրվա մամուլ
08:25 27/06/2025
Հայաստան

«Հրապարակ». Բոլոր կալանավորվածների վրա նաև լրացուցիչ սահմանափակումներ են դրվել` արգելվել են տեսակցությունները

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին երեկ կեսգիշերին նույնպես կալանավորեցին` Սրբազանի «հեղաշրջման» գործի շրջանակներում։ Բոլոր կալանավորվածների վրա նաև լրացուցիչ սահմանափակումներ են դրվել` արգելվել են տեսակցությունները:

Դավիթ Գալստյանը, օրինակ, կարող է տեսակցել միայն մերձավոր ազգականների և փաստաբանների հետ։ Իսկ դատարանի որոշման հիմքում զրո ապացույց է եղել նրա առնչությամբ, որոշման հիմքում դրվել է գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը։ Մեզ պատմեցին, որ կալանքի որոշում կայացրած դատավոր Ռոման Սմբատյանը ողջ դատավարության ընթացքում լուռ հետևել է, ոչ մի հարց չի տվել` դատապարտվածի նման հաստատել է քննիչի միջնորդությունը։

Իսկ Դավիթ Գալստյանն էլ ասել է, որ Սրբազանին վերջին անգամ տեսել է մարտի սկզբներին՝ արցախցիների հետ հավաքի ժամանակ։ Գալստյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Պաշտպանը բողոքարկելու է կալանքի որոշումը։ Սակայն արցախցի քաղաքական գործիչները կասկած չունեն, որ Դավիթ Գալստյանին կալանավորել են այն պատճառով, որ նա Փաշինյանի կոշտ քննադատներից է եղել` հատկապես Հայաստան տեղափոխվելուց հետո: Եվ սրանով ուզում են ցույց տալ, որ արցախցիներն էլ են ներգրավված «ահաբեկչական ծրագրերում»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Բոլոր կալանավորվածների վրա նաև լրացուցիչ սահմանափակումներ են դրվել` արգելվել են տեսակցությունները