Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Իշխանությունը քննարկում է Մայր Աթոռի դեմ գրոհային խմբեր ձևավորելու և հարձակվելու ռիսկերը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանությունը քննարկում է Մայր Աթոռի դեմ գրոհային խմբեր ձևավորելու և հարձակվելու ռիսկերը: Մեր աղբյուրներն ավելի հավանական են համարում, որ ինչ-որ պահի խմբեր գործուղեն Վեհարան, թե երբ` ժամկետներ չեն հայտնում։ Տեղեկացանք, որ ընդդիմադիր որոշ շրջանակներում էլ հակազդեցության ծրագրեր են մշակում, մասնավորապես ՀՀԿ-ն կազմ-պատրաստ սպասում է մի նման ոտնձգության, որպեսզի իրենք էլ խմբեր կազմեն և շտապեն Մայր Աթոռ:
ՀՀԿ մեր աղբյուրները չբացառեցին, որ, ի աջակցություն Եկեղեցու, առաջիկայում այլ ակցիաներ էլ կիրականացնեն։ Հիշեցնենք, որ հունիսի 22-ին, երբ նշվում էր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, բազմաթիվ հավատավոր հայեր Զվարթնոցի տաճարի մոտից երթով գնացին մայր տաճար՝ ի պաշտպանություն Առաքելական եկեղեցու: ՀՀԿ-ականների հաշվարկով՝ այդ օրվա ակցիային մոտ 5 հազար ՀՀԿ-ական է ներկա գտնվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։