Ճապոնիայում մшհապատժի են ենթարկել «Twitter-ի մարդասպանին»
Իրավունք
16:42 27/06/2025
Աշխարհ

Ճապոնիայում մшհապատժի են ենթարկել «Twitter-ի մարդասպանին»

Ճապոնիայում ուրբաթ առավոտյան մահապատժի է ենթարկվել 34-ամյա Տակահիրո Շիրայշին, որը դատապարտվել էր ինը մարդու սպանության համար։ Euronews-ը տեղեկացնում է, որ հայտնել է երկրի արդարադատության նախարարությունը։

«Twitter-ի մարդասպան» մականունով Շիրայշին 2020 թվականին մահապատժի է դատապարտվել ութ կնոջ և մեկ երիտասարդի սպանության համար։

Քննիչների տվյալներով՝ նա Twitter-ում գտել է մարդկանց (այժմ՝ X), ովքեր կիսվել են ինքնասպանության մտքերով, կապվել նրանց հետ՝ խոստանալով օգնել նրանց մահանալ կամ միասին ինքնասպան լինել։

Շիրայշին ձերբակալվել է 2017 թվականի հոկտեմբերին։ Ոստիկանությունը Զամա քաղաքում գտնվող նրա բնակարանում հայտնաբերել է սառնարանային պահարաններ, որոնցում ինը մարդու գլուխ է եղել։

«Այս դեպքը ցնցում և մեծ մտահոգություն է առաջացրել հասարակության մեջ։ Թանկարժեք մարդկային կյանքեր են խլվել սեփական սեռական և ֆինանսական կարիքները բավարարելու խիստ եսասիրական նպատակով»,-ասել է Ճապոնիայի արդարադատության նախարար Կեյսուկե Սուզուկին։

Հայտնվում է, որ Ճապոնիայում 2022 թվականից ի վեր մահապատիճը չէր կիրառվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ճապոնիայում մшհապատժի են ենթարկել «Twitter-ի մարդասպանին»