Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս փսլնքոտները ինձ դարձրել են այս երկրի սպառնալի՞ք. Միքայել Սրբազան
«Ես այս հայրենիքի մարդն եմ, ինձ համար գլխավորը եղել է այս հայրենիքը, պետականությունն ավելի, քան այն քոսոտ, փսլնքոտ լակոտներիները, որ ամեն օր ինձ հայհոյում են»,-լրագրողներին ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Սրբազանը շարունակեց. «Ես այս պետության համար աշխատած մարդ եմ, բացի այս պետությունից, որևէ այլ բանի համար չեմ աշխատել։ Եկել եմ, հասել եմ այն հասակի, որ պետք է ծերությունս վայելեմ, այս փսլնքոտները դարձրել են ինձ սպառնալիք այս երկրի՞ն։ Ես սպառնալիք եմ այս երկրի՞ն։ Սպառնալիքը նստած է կառավարության շենքում։
Ես իշխանության զավթման հետ գործ չունեմ, ասել եմ՝ այս չարիքը պետք է հեռացվի ու այո, առաջին հերթին ազգային անվտանգությունը պետք է այս չարիքին հեռացնի, իր պարտականությունն է։ Չի կատարում, թող չկատարի, թող երկիրն էլ գնա կործանման, բայց ես չեմ լինի մեղավորը»։
Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ 2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»։
Այսօր առավոտյան ԱԱԾ-ն գնացել էր Մայր Աթոռ՝ ձերբակալելու Միքայել Սրբազանին, սակայն քաղաքացիները թույլ չտվեցին։ Իսկ այժմ Միքայել Սրբազանն ինքն է գնում Քննչական կոմիտե։