Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միքայել Սրբազանին կալանավորելու քաղաքական որոշում կա՞. Վահագն Ալեքսանյանը խմբագրեց գրածը
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պնդել է, որ Միքայել սրբազանը կկալանավորվի։ Նկատենք, որ Սրբազանը դեռ ձերբակալված չէ, դատարանն էլ կալանքի միջնորդությունը դեռ չի քննել։
ՔՊ-ականն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ողջունելի է սառնասրտությունն ու խոհեմությունը, որ դրսևորեցին իրավապահները՝ թույլ չտալով տեռորիստների աջակիցներին իրակացնել Մայր Աթոռում բախում հրահրելու իրենց փափագը։
Զինված հեղաշրջման կոչ արած Աջապահյանը, իհարկե, կկալանավորվի, բայց բախում ու տեռոր փափագող սրիկաները իրենց ուզածին չեն հասնի»։
Հնչած քննադատություններից, կալանվորման վերաբերյալ քաղաքական որոշման վերաբերյալ կարծիքներից հետո նա ստիպված է եղել խմբագրել գրածը՝ «կկալանավորվի»-ն փոխարինելով «կձերբակալվի»-ով։
