«Սեմոյի մոտ» ապօրինություն են թույլ տվել
Իրավունք
14:02 27/06/2025
Հայաստան

«Սեմոյի մոտ» ապօրինություն են թույլ տվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրում գործունեություն իրականացնող «ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՔՈԼԵԹ» ՍՊԸ-ում։

Տեսչական մարմնից հայտնում են՝ պարզվել է, որ Սևանա լճի ափամերձ հատվածում գործող, Ընկերությանը պատկանող «Սեմոյի մոտ» ռեստորանը, տարածքում առկա խորքային հորից, խմելու և կենցաղային նպատակով իրականացնում է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։  

ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է, հորը՝ կապարակնքվել։ «ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՔՈԼԵԹ» ՍՊԸ-ի տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 2մլն ՀՀ դրամի չափով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Սեմոյի մոտ» ապօրինություն են թույլ տվել