ՏԿԵ նախարարը իր թուրք գործընկերոջ հետ քննարկել է էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները
Քաղաքական
16:58 27/06/2025
Տարածաշրջան

ՏԿԵ նախարարը իր թուրք գործընկերոջ հետ քննարկել է էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները

ՏԿԵ նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Թուրքիայի Հանրապետությունում անցկացվող Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Ստամբուլում գտնվող ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հունիսի 27-ին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները»,-ասվում է լուրում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՏԿԵ նախարարը իր թուրք գործընկերոջ հետ քննարկել է էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները