ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Հայաստան կժամանի վաղը
Քաղաքական
21:05 28/06/2025
Հայաստան

ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Հայաստան կժամանի վաղը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:

ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի փոխանցմամբ,  հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նամակ է ուղղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասին՝ խնդրելով նրան այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպել ինչպես Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների, այնպես էլ քաղաքացիական հասարակության անկախ ներկայացուցիչների հետ։

«Այդ քայլը կլինի հզոր ազդակ, որ ժողովրդավարությունը չի կարող սահմանափակվել մեկ ձայնով, որ Եվրոպական Միությունը կանգնած է ժողովրդավարական արժեքների պաշտպանության կողքին՝ ոչ միայն խոսքով, այլև գործով, և որ իրավապահ մարմինները պետք է ծառայեն ու պաշտպանեն քաղաքացիներին, այլ ոչ թե սպասարկեն մեկ անհատի կամքը՝ նույնիսկ եթե նա երկրի վարչապետն է։ Իրավունքի գերակայությունը, խոսքի ազատությունն ու մարդու իրավունքները պետք է միշտ հաղթանակեն»,-ասված է նամակում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Հայաստան կժամանի վաղը