Իրանում ոչ մի կերպ չեն դադարում կասկածները, որ Ադրբեջանը տարբեր միջոցներով աջակցել է իսրայելական ագրեսիային
Քաղաքական
20:39 28/06/2025
Հայաստան

Իրանում ոչ մի կերպ չեն դադարում կասկածները, որ Ադրբեջանը տարբեր միջոցներով աջակցել է իսրայելական ագրեսիային

«Որքան էլ ադրբեջանցի տարբեր պաշտոնատար անձինք փորձում են հերքել, Իրանում ոչ մի կերպ չեն դադարում կասկածներն առ այն, որ Ադրբեջանը տարբեր միջոցներով աջակցել է իսրայելական ագրեսիային»,-գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա մանրամասնում է.

«Սկսած հետախուզական գործունեությունից մինչև ադրբեջանական ավիացիային վառելիքի մատակարարում:

Վերջին օրերին էլ տեղեկություններ շրջանառվեց, որ Իրանին հարվածող անօդաչու թռչող սարքերի որոշ խմբեր օդ են բարձրացել Ադրբեջանի տարածքից:

Թեև իրանցի և ադրբեջանցի պաշտոնյաների միջև այս հարցով հեռախոսազուույցներ են եղել, սակայն կրքերը ոչ մի կերպ չեն հանդարտվում. սույն թեմային անդրադարձավ նաև ՀՀ-ում Իրանի դեսպանը, որին ակտիվ արձագանքում են Բաքվից:

Հակամարտության պատերազմական ֆազան Իրանի և Իսրայելի միջև դադարեց (շատերի պնդմամբ` խիստ ժամանակավորապես), սակայն դեռ երկար ժամանակ «ռազբորկանները» կշարունակվեն` հասկանալու համար, թե 12-օրյա պատերազմում ով իրեն ինչպես պահեց, ո՞վ էր բարեկամ և ո՞վ թշնամի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանում ոչ մի կերպ չեն դադարում կասկածները, որ Ադրբեջանը տարբեր միջոցներով աջակցել է իսրայելական ագրեսիային