Հովհաննես Ավետիսյան. Ինձ էլ չմոռացան, վեց ժամով ապօրինի ձերբակալեցին և կարեցին հերթական շինծու գործը
Քաղաքական
14:47 28/06/2025
Հայաստան

Հովհաննես Ավետիսյան. Ինձ էլ չմոռացան, վեց ժամով ապօրինի ձերբակալեցին և կարեցին հերթական շինծու գործը

«Գալստանյան և Աջապահյան արքեպիսկոպոսների շինծու քրեական վարույթները հայերի Մեծ Ամոթի շրջանի փաստավավերագրման ստորացուցիչ դրվագներ են: Սրանք տեղի են ունենում քանի որ հավաքական հայ ժողովուրդը շարունակաբար համագործակցում է օրվա հակահայ իշխանությունների հետ՝ լռելով, անտարբեր և անհաղորդ լինելով»,-գրում է հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը։

Նա մանրամասնում է.

«Աջապահյանի վրա հարուցված քրեական վարույթի շրջանակներում երեկ հարուցեցին այլ քրեական վարույթներ նույնպես: Ինձ էլ չմոռացան, վեց ժամով ապօրինի ձերբակալեցին և կարեցին հերթական շինծու գործը:

Իհարկե պատիվ է, երբ ռեժիմի թելադրանքի տակ գործող Քննչական կոմիտեն վարույթ է հարուցում՝ ասելով, թե իբր ես միջամտում և խոչընդոտում եմ, որ Աջապահյանի հետ անեն ինչ խելքներին փչում է:

Սրանով հանդերձ, կրկնեմ, որ այս գործը ոտքից գլուխ շինծու է, ռեժիմի հերթական հորինած վարույթն է:

Արձանագրում եմ ևս մեկ անգամ, որ այս ամենը տեղի է ունենում լուռ մնացածների, անտարբերների, անհաղորդների համաձայնությամբ: Եվ հենց քո համաձայնությամբ, որ կկարդաս սա լրահոսիդ մեջ որպես հերթական տեղեկատվություն և լուռ ու գլխիկոր կգնաս «քո գործերին»»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հովհաննես Ավետիսյան. Ինձ էլ չմոռացան, վեց ժամով ապօրինի ձերբակալեցին և կարեցին հերթական շինծու գործը