«Հրապարակ». Անգամ ուսապարկերը չեն հասկացել, թե ինչ իմաստ ուներ ասպատակել Մայր Աթոռ, եթե կարող էին ուղղակի ծանուցել Աջապահյանին
Օրվա մամուլ
08:41 28/06/2025
Հայաստան

«Հրապարակ». Անգամ ուսապարկերը չեն հասկացել, թե ինչ իմաստ ուներ ասպատակել Մայր Աթոռ, եթե կարող էին ուղղակի ծանուցել Աջապահյանին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Եթե Բագրատ սրբազանի դեպքում իշխող ՔՊ-ն մեկ մարդու պես նետվեց մարտի, ապա Միքայել Աջապահյանի և Եկեղեցու դեմ գրոհը միանշանակ չի ընդունվել իշխանական ճամբարում։ Անգամ ուսապարկերը չեն հասկացել, թե ինչ իմաստ ուներ ասպատակել Մայր Աթոռ, եթե իրավական ընթացակարգերով կարող էին ծանուցել Աջապահյանին՝ ՔԿ ներկայանալու։ Սակայն նրանք վախենում են ծպտուն հանել, քանի որ Փաշինյանը բոլորին բաց տեքստով հասկացրել է, որ ցանկացած առարկություն դավաճանություն է դիտելու և ավելի վատ դատաստան է տեսնելու, քան Հովիկ Աղազարյանի հետ արեց։

Մենք երեկ արձանագրեցինք, որ հաշված ՔՊ-ականներ էին արդարացնում երեկ կատարվածը։ Անհույս ուսապարկեր Վահագն Ալեքսանյանը, Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Հասմիկ Հակոբյանը, Ռուբեն Ռուբինյանը, որի էջում մարդիկ վերջին հայհոյանքներն էին գրում։ Գուցե ևս 1-2 ՔՊ-ական և մեկ էլ վերջին օրերին քաղաքական մեծ վերլուծաբան դարձած Աշոտիկ Փաշինյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Անգամ ուսապարկերը չեն հասկացել, թե ինչ իմաստ ուներ ասպատակել Մայր Աթոռ, եթե կարող էին ուղղակի ծանուցել Աջապահյանին