Մայր եկեղեցին միշտ պաշտպանում է ազգային շահերը. Վրաստանի վարչապետ
Քաղաքական
13:44 28/06/2025
Տարածաշրջան

Մայր եկեղեցին միշտ պաշտպանում է ազգային շահերը. Վրաստանի վարչապետ

«Մայր եկեղեցին միշտ պաշտպանում է ազգային շահերը, այդ թվում՝ դժվարին պահերին, շնորհակալություն դրա համար Եկեղեցուն, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա II-ին,- 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խորհրդարանին ուղղված իր տարեկան զեկույցում։

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր Մայր եկեղեցուն, Ուղղափառ եկեղեցուն, որը այս ամբողջ ընթացքում, տարիների և դարերի ընթացքում պաշտպանել է մեր երկրի ազգային շահերը, և ամեն անգամ, այդ թվում՝ դժվարին պահերին, սա շատ հստակորեն ցույց է տրվել։ Մեծ շնորհակալություն մեր Մայր եկեղեցուն և Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա II-ին դրա համար», – նշել է Իրակլի Կոբախիձեն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մայր եկեղեցին միշտ պաշտպանում է ազգային շահերը. Վրաստանի վարչապետ