Ընդհանրական աղոթք է կատարվել ապօրինաբար բոլոր ազատազրկվածների համար. Մայր աթոռ
Իրավունք
22:06 29/06/2025
Հայաստան

Ընդհանրական աղոթք է կատարվել ապօրինաբար բոլոր ազատազրկվածների համար. Մայր աթոռ

մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ ընդհանրական աղոթք է կատարվել ապօրինաբար բոլոր ազատազրկվածների համար

«Հունիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի թեմական եկեղեցիներում ու վանքերում հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի հորդոր ուղղվեց հավատացյալներին «Տէր ողորմեա»-ի երգեցողության ընթացքին իրենց անհատական աղոթը բարձրացնել առ Աստված հայրենի երկրի խաղաղության, ապօրինաբար բոլոր ազատազրկվածների՝ մասնավորաբար Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանի համար։

Թող Աստված ունկնդիր լինի հավատացելոց աղոթքներին․ ամեն»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ընդհանրական աղոթք է կատարվել ապօրինաբար բոլոր ազատազրկվածների համար. Մայր աթոռ