Ավելի լավ է պարոն Լավրովը չխառնվի Հայաստանի ներքին գործերին. Արարատ Միրզոյան
Քաղաքական
13:35 30/06/2025
Հայաստան

Ավելի լավ է պարոն Լավրովը չխառնվի Հայաստանի ներքին գործերին. Արարատ Միրզոյան

«Հպանցիկ հասցրեցի ծանոթանալ սիրելի գործընկեր Սերգեյ Լավրովի մեկնաբանությանը: Ուզում եմ ասել, որ պարոն Լավրովի տեղեկությունը ճիշտ և ամբողջական չէ»,-Երևանում ԵՄ բարձ ներկայացուցիչ Կայա Կալասի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցողի  վեաբերյալ։ 

«Եթե չեմ սխալվում պարոն Լավրովն օգտագործել էր «իշխանությունների պայքար եկեղեցու դեմ ձևակերպումը»: Կրկին, պարոն Լավրովի տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, Հայաստանում չկա «իշխանությունների պայքար եկեղեցու դեմ»: Այն,  ինչ նկատի ունի պարոն Լավրովը, հավանաբար, վերաբերվում է եկեղեցական մի քանի գործիչների կողմից Հայաստանի քաղաքականությանը խառնվելուն, քաղաքական գործընթացներին մասնակցելուն:

Համաձայն մեր իրավապահ մարմինների, քաղաքական գործընթացներին մասնակցելու ցանկությունը ոչ իրավական ձևով է եղել,  այն է՝ ապօրինի հեղաշրջման փորձերին մասնակցելը կամ նախաձեռնելը:

Կրկին ուզում եմ ընդգծել՝ սա իրավական պրոցես է և Հայաստանի ներքին գործն է, և պարոն Լավրովն ավելի լավ է չխառնվի Հայաստանի  ներքին գործերին, ներքին քաղաքականությանը:

Կուզեի օգտվել առիթից և կոչ անել պարոն Լավրովի ռուսական խորհրդարանական գործընկերներին, մեդիագործընկերներին, ես կարծում եմ՝ Ռուսատանի պաշտոնյաները, խորհրդարանականները և մեդիափորձագետները պետք է մեծ հարգանքով վերաբերվեն Հայաստանի  ինքնիշխանությանը և այլևս երբեք իրենց թույլ չտան խանռվել մեր ներքին գործերին»,- ասաց Արարատ Միրզոյանը։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ավելի լավ է պարոն Լավրովը չխառնվի Հայաստանի ներքին գործերին. Արարատ Միրզոյան