Նա անհամբեր սպասում է ինձ․ Թիկնիզյանի կին
Սպորտ
18:07 30/06/2025
Աշխարհ

Նա անհամբեր սպասում է ինձ․ Թիկնիզյանի կին

Match TV հեռուստաընկերության հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինան պատմել է, որ իր ամուսինը՝ Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը, հարմարվում է նոր թիմին և սպասում է իրեն Բելգրադում։

«Նա մոտ մեկ շաբաթ է, ինչ «Ցրվենա Զվեզդայում» է։ Նա ինձ համար տեսանյութ է նկարահանել, որտեղ զբոսնում է Բելգրադում և պատմում այնտեղի տների, ափամերձ տարածքների, սրճարանների ու ռեստորանների մասին, որովհետև իսկապես անհամբեր սպասում է ինձ այնտեղ տեսնելուն։

Ինչ վերաբերում է թիմին՝ ապա նրան այնտեղ շատ է դուր գալիս։ Այս պահին հարմարվողականությունը մի փոքր դժվար է ընթանում, քանի որ թիմը, քաղաքը և երկիրը նոր են նրա համար։ Բայց նա երբեք որևէ խնդիր չի ունեցել հաղորդակցության հետ, այնպես որ վստահ եմ՝ այնտեղ նրա համար ամեն ինչ հիանալի կընթանա։

Ե՛վ մարզչական շտաբը, և՛ թիմակիցները նրան շատ լավ են ընդունել։ Նա այժմ այնտեղ անգլերեն է սովորում՝ անգլիախոս մարդկանց ավելի լավ հասկանալու համար։ Տղաներն օգնում են նաև սերբերենով։ Մարդիկ այնտեղ հասկանում են նաև ռուսերեն, այնպես որ լեզվական առումով ամեն ինչ կարգին է։

Ամենակարևորն այն է, որ նա այնտեղ ֆուտբոլ է խաղում, և ակումբը հույս է դնում նրա վրա։ Նա հիմա նոր մակարդակի վրա է՝ իր համար նոր փուլում, երբ պետք է ապացուցի և ցույց տա իրեն։ Բնականաբար, նա այնտեղ լիցքավորված է նոր մտքերով ու նպատակներով։ Նա արդեն անցյալում է թողել այն ամենը, ինչ եղել էր նախկինում», –Armsport-ի փոխանցմամբ՝  Match TV-ի եթերում ասել է Ռոմաշկինան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նա անհամբեր սպասում է ինձ․ Թիկնիզյանի կին