Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով 50 հազար մարդ է տարհանվել
Հասարակություն
18:00 30/06/2025
Հայաստան

Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով 50 հազար մարդ է տարհանվել

Թուրքիայի երեք նահանգներից անտառային հրդեհների հետևանքով մոտ 50 հազար մարդ է տարհանվել։ Այս մասին գրում է միջազգային մամուլն ու մանրամասնում, որ տարհանվածների մեծ մասը Իզմիր նահագնի արևմտյան հատվածից են։

«41 բնակավայրերից ընդհանուր առմամբ ավելի քան 50.000 քաղաքացի ժամանակավորապես տեղափոխվել է անվտանգ գոտիներ», - գրել է AFAD գործակալությունը։

Երկու օրվա ընթացքում Թուրքիայում բռնկվել է անտառային 150 հրդեհ, դրա տարածմանը նպաստում է ուժեղ քամին։ Առաջին հրդեհը բռնկվել էր կիրակի օրը Իզմիրի Սեֆերիհիսար և Մենդերես շրջանների միջև՝ այն արագ տարածվել է մինչև 117 կմ/ժ արագությամբ քամու պատճառով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով 50 հազար մարդ է տարհանվել