Հայաստանը և Եվրոպական միությունը երբեք այսքան մերձ չեն եղել միմյանց․ Կայա Կալաս
Քաղաքական
20:38 30/06/2025
Հայաստան

Հայաստանը և Եվրոպական միությունը երբեք այսքան մերձ չեն եղել միմյանց․ Կայա Կալաս

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին: Այս մասին հայտնում են Կառավարությունից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:

 Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և ընդգծել ՀՀ Կառավարության հանձնառությունը ժողովրդավարության և խաղաղության ամրապնդման ճանապարհին:

ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանը և Եվրոպական միությունը երբեք այսքան մերձ չեն եղել միմյանց, որքան այժմ։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է առավել խորացնել գործընկերությունը բոլոր ուղղություններով»,- ասվում է հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանը և Եվրոպական միությունը երբեք այսքան մերձ չեն եղել միմյանց․ Կայա Կալաս